Կասպերսկու լաբորատորիան կթողարկի սմարթֆոն՝ KasperskyOS-ի կառավարմամբ

Կասպերսկու լաբորատորիան կթողարկի սմարթֆոն՝ KasperskyOS-ի կառավարմամբ

Վերջերս «Կասպերսկու լաբորատորիան» պատմել է սեփական արտադրության արտադրանքի շարքն ընդլայնելու իր պլանների մասին ։ Մասնավորապես, ընկերությունը հայտարարել է սմարթֆոնի թողարկման մասին, որը պաշտպանված է լինելու Kaspersky օպերացիոն համակարգով: Ընկերության ներկայացուցիչները որոշ մանրամասներ են ներկայացրել՝ կապված ապագա նորույթի հետ:

Կասպերսկու լաբորատորիան նախատեսում է թողարկել կորպորատիվ սմարթֆոններ՝ հայրենական օպերացիոն համակարգով: KasperskyOS բիզնեսի զարգացման ուղղության ղեկավար Գրիգորի Սիզովի խոսքով, ներկայում ընկերությունը զբաղվում է սարքի մշակմանն ուղղված աշխատանքներով :

Առաջին պաշտպանված սմարթֆոնի թողարկումը ընկերությունը նախատեսում է 2020 թվականի վերջին: Նոր գաջեթի հիմնական առանձնահատկությունն այն կլինի, որ սմարթֆոնը պաշտպանված կլինի հաքերային հարձակումներից և կունենա հակավիրուսային ներկառուցված ծրագիր: Սարքը պաշտպանված կլինի պատշաճ մակարդակում և հարկ չի լինի լրացուցիչ մտածել հակավիրուսային ծրագրային ապահովման մասին:

«Կիբեր անձեռնմխելիության հիմնական սկզբունքն այն է, որ սարքի վրա գրոհելու արժեքը պետք է ավելի մեծ լինի, քան պատճառված վնասը: Ամեն ինչ կարելի է «կոտրել», բայց մենք պետք է այնպես անենք, որ այն շահավետ չլինի», — նշել է Գրիգորի Սիզովը ։

Առայժմ ընկերությունն այլ մանրամասներ չի ներկայացնում սմարթֆոնի մասին: Հայտնի չէ նաև թողարկման ճշգրիտ ժամկետը:

Թեգեր: Kaspersky Lab, KasperskyOS