Nokia-ն ներկայացրել է Nokia C1 բյուջետային սմարթֆոնը

Nokia-ն ներկայացրել է Nokia C1 բյուջետային սմարթֆոնը

Nokia ընկերության տեսականին համալրվել է Nokia C1` նոր բյուջետային սմարթֆոնով: Այս նորույթի առանձնահատկություններից կարելի է ընդգծել Android Go օպերացիոն համակարգի առկայությունը և շատ ցածր գինը ՝ ընդամենը 59 դոլար ։

Սմարթֆոնի արտադրողականության համար պատասխանատու է 1,3 ԳՀց տակտային հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորը: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 1ԳԲ, իսկ ֆլեշ հիշողությունը 16ԳԲ է: Ներկառուցված հիշողության ծավալը, ի դեպ, կարող է ավելացվել microSD-ի միջոցով՝ հասցնելով մինչև 64 ԳԲ-ի:

Nokia C1-ի էկրանի անկյունագիծը կկազմի 5.45 դյույմ ՝ 480×960 պիքսել: Հիմնական տեսախցիկի թողունակությունը 5 մեգապիքսել է:

Թեգեր: Nokia, Nokia C1