Մեքսիկայում եռաչափ տպիչով կառուցել են գյուղական տներ

Մեքսիկայում եռաչափ տպիչով կառուցել են գյուղական տներ

Ikon ստարտափը և ոչ առևտրային New Story և Echale Icon կազմակերպություններն ավարտին են հասցրել առաջին երկու տների շինարարությունը, որոնք ստեղծվել են 3D տպիչի օգնությամբ: Այս մասին գրում է DWell-ը: Նշված կազմակերպությունները Մեքսիկայի Տաբասկո նահանգում զբաղվում են անապահով ընտանիքների համար բնակավայրերի կառուցմամբ:

Յուրաքանչյուր տան մակերեսը կազմում է շուրջ 46.5 քառ. մետր, որը ներառում է երկու ննջասենյակ, սանհանգույց, խոհանոց, հյուրասենյակ, ինչպես նաև մի փոքրիկ բակ: Մեկ տուն կառուցելու համար շինարարներից պահանջվել է շուրջ 24 ժամ: Շահույթ չհետապնդող կազմակերպություններն օգնել են կահույքի և անհրաժեշտ իրերի տեղադրման հարցում:

Տները պատճենահանվել են Icon Vulcan II տպիչի վրա, որը ստեղծվել է հատուկ հեռավոր գյուղական վայրերի համար: Ավանդական շինարարությունն այստեղ գրեթե անելիք չունի՝ անկանխատեսելի եղանակի և սահմանափակ ռեսուրսների պատճառով:

Ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրում տեղ կգտնեն 50 նմանատիպ տներ՝ նախատեսված անապահով ընտանիքների համար ։

Շինարարության արժեքի մասին ոչինչ հայտնի չէ: Ընտանիքները նոր բնակավայր կտեղափոխվեն արդեն 2020թվականի սկզբներին:

Թեգեր: 3D moedling, Mexico