Microsoft-ը ցուցադրել Է իր նոր՝ Xbox Series X կոնսոլը

Microsoft-ը ցուցադրել Է իր նոր՝ Xbox Series X կոնսոլը

Շնորհանդեսը տեղի է ունեցել The Game Awards 2019 միջոցառման շրջանակում: Microsoft-ը ցուցադրել Է, թե ինչ տեսք կունենա Xbox Series X-ի` հաջորդ սերնդի խաղային կոնսոլը, որն ամենայն հավանականությամբ վաճառքի կհանվի 2020 թվականի սկզբին:

Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերն ընկերության բլոգում նշել Է, որ կոնսոլը, որն աշտարակի ձև ունի , նախագծված Է այնպես, որ այն կարելի լինի օգտագործել ինչպես ուղղահայաց, այնպես Էլ հորիզոնական դրությամբ: Սփենսերի խոսքով՝ կցուրդի դիզայնը թույլ կտա կենտրոնական պրոցեսորի աշխատանքն ապահովել երկու անգամ ավելի արագ, քան Xbox One X-ինը:

Ինչպես նշում Է The Verge-ը, Xbox One X-ի հիմքը AMD Zen 2 պրոցեսորն Է և Radeon RDNA գրաֆիկական ճարտարապետությունը: Բացի դրանից, բեռնման ժամանակն արագացնելու համար կօգտագործվի NVMe SSD կուտակիչը: Նոր կոնսոլը կունենա 8K լուծաչափով և վայրկյանում 120 կադր հաճախությամբ խաղեր:

Թեգեր: Microsoft, Xbox Series X