Time-ը հրապարակել է անցնող տասնամյակի լավագույն գաջեթների ցանկը

Time-ը հրապարակել  է անցնող տասնամյակի լավագույն գաջեթների ցանկը

Time ամերիկյան ամսագիրը կազմել է անցնող տասնամյակի էլեկտրոնային նշանակալի սարքերի ցանկը ։ Վարկանիշային ցանկը հրապարակվել է պարբերականի կայքում։

Ըստ այդմ, առաջին տեղը զբաղեցրել Է Apple iPad պլանշետը, որը, ինչպես նշում Է Time-ը, տվյալ ժամանակահատվածում նմանատիպ սարքերի զարգացման մի նոր էջ բացեց:

Երկրորդ տեղում է Tesla Model S էլեկտրոմոբիլը, որը լիովին փոխեց ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման հետագիծը ։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Raspberry Pi միկրոհամակարգիչը։ Այնուհետև վարկանիշային ցանկում իրար հաջորդում են Google Chromcast թվային մեդիանվագարկիչը և DJI Phantom անօդաչու սարքը:

Ցուցակում տեղ են գտել նաև Amazon Echo խելացի ձայնային օգնականը,   Apple Watch ժամացույցը, AirPods անլար ականջակալները, ինչպես նաև Nintendo Switch խաղային համակարգը : Ցանկը եզրափակում է Xbox One խաղային վահանակը, որը ներկայացրել էր Microsoft-ը:

.

Թեգեր: gadjets, statistics, time