Արհեստական բանականությունը կավարտի Բեթհովենի 10-րդ սիմֆոնիան

Լյուդվիգ վան Բեթհովենը չհասցրեց ավարտել իր 10-րդ սիմֆոնիան. մեզ հասել են միայն հատվածներ: Գիտնականները կարծում են, որ հանճարի կիսատ թողածը կարող է լրացնել արհեստական բանականությունը:

Նախագծի վրա արդեն մի քանի ամիս աշխատում է երգահանների, երաժշտագետների և ՏՏ մասնագետների թիմը: Սկզբում ալգորիթմը վերլուծել է Բեթհովենի բոլոր ստեղծագործությունները, այնուհետև արհեստական բանականությանն է հանձնվել կիսատ սիմֆոնիայի հատվածները, որպեսզի դրա հիման վրա լրացվի մնացյալը:

Ալգորիթմն արդեն մի քանի փորձնական տարբերակ է տվել, բայց երաժշտությունը չափազանց «համակարգչային» է ստացվել, ասում են գիտնականները ։

Սիմֆոնիան պատրաստ կլինի 2020թ. ապրիլին ՝ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ: Գիտնականները կարծում են, որ ԱԲ-ն այս գործն ավելի լավ «գլուխ կբերի», քան մարդը: