Kickstarter-ում միջոցներ են հավաքել կատվի համար ռոբոտ-ուղեկից ստեղծելու համար

Kickstarter-ում միջոցներ են հավաքել կատվի համար ռոբոտ-ուղեկից ստեղծելու համար

Ռոբոտը ստացել է Ebo անունը : Նրա հիմնական խնդիրը ընտանի կենդանուն զբաղեցնելն է, երբ տերը զբաղված է կամ տանը չէ: Խաղալիքը կարող է շարժվել 1,6մ/վ արագությամբ՝ անկանխատեսելի ուղղություններով, լուսավորել լազերային ցուցիչով, հնչյուններ արձակել և լուսատախտակի վրա շարժվող պատկերներ ցույց տալ: Բացի այդ, ռոբոտին ներկառուցված է FullHD տեսախցիկ, որի օգնությամբ տերը միշտ կարող է հետևել իր ընտանի կենդանուն:

Ռոբոտի ինքնավարության ռեժիմը 2 ժամ է, նույնքան էլ ծախսվում է լիցքավորման վրա: Բացի այդ, ռոբոտը ստացել է աքսելերատոր, տեսախցիկ, վեց ինֆրակարմիր սենսորներ և անլար կապի մոդուլ:

Kickstarter-ի քրաուդֆանդինգային հարթակում դրամահավաքը կավարտվի 1 շաբաթ անց: Նախագծի հեղինակները ակնկալում էին հավաքել մինչև 5000 դոլար, սակայն դրամահավաքը գերազանցել է նրանց բոլոր սպասելիքները. նախագիծը հավաքել է ավելի քան 380 000 դոլար: Ամենայն հավանակնաությամբ, ռոբոտը վաճառքի կհանվի դեկտեմբերին, նվազագույնը 159 դոլարով:

Թեգեր: Ebo, Kickstarter, Robotics