NASA-ն կազմել է Մարսի մակերևույթի ջրային հատվածի քարտեզը

NASA-ն կազմել է Մարսի մակերևույթի ջրային հատվածի  քարտեզը

Արեգակնային համակարգի մոլորակների երկարատեև ուսումնասիրությանը խոչընդոտ է հանդիսանում ջրի պակասը: Ինչպես հայտնի է, տիեզերագնացների համար ջուրը ոչ միայն խմելու համար է, այլև ծառայում է իբրև վառելիքի աղբյուր: Ուստի, Մարսն ապագայում «նվաճողների» կյանքը թեթևացնելու նպատակով Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը(NASA) մշակել է Կարմիր մոլորակի վրա սառույցի՝ հնարավոր վայրերի քարտեզը:

Հետազոտողներն արդեն պարզել են, որ սառույցը, որը մի քանի տեղ է, գտնվում է մակերևույթից ոչ ավելի, քան 2,5 սմ հեռավորության վրա: Քարտեզի վրա նման տեղերը նշված են սառը գույներով: Համապատասխանաբար, գույնը որքան տաք է, այնքան սառույցը մակերևույթից հեռու է գտնվում:

Ապագայում այս քարտեզը կօգնի՝ տիեզերանավի համար ընտրել վայրէջքի լավագույն տեղը: Բացի այդ, գիտնականներն արդեն վաղուց զբաղվում են բևեռային «գմբեթների» որոնումներով, որոնց տակ, ենթադրաբար, հեղուկ տեսքով ջուր կա:

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Զանազան
Թեգեր: map, NASA, water