Գաջեթի կապույտ լուսավորությունը քնից առաջ հանգստություն է հաղորդում

Գաջեթի  կապույտ լուսավորությունը քնից առաջ հանգստություն է հաղորդում

Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշ ժամերին կապույտ լույս արձակող սմարթֆոններն ու պլանշետներն աշխատանքի ընթացքում բացասաբար չեն անդրադառնում քնի վրա: Այս մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Current Biology գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Անցկացրած փորձի արդյունքներով, հենց լույսի տաք երանգներն են նպաստում օրգանիզմի ակտիվացմանը(մասնավորապես դեղինը) այն դեպքում, երբ դրանք նախատեսված են գաջեթների կարգավորման գործառույթում՝ որպես գիշերային ռեժիմի տարբերակ: Ի հակառակ դրան՝ կապույտը հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի համար:

Գիտնականների խումբը մկների վրա փորձարկում է անցկացրել՝ դեղինից կապույտ՝ լույսի անցում կատարելով: Ցանկացած գույնի վառ երանգից կենդանիների մոտ ակտիվություն է նկատվել , իսկ հատկապես կապույտի խամրած երանգները հանգստություն են հաղորդել:

Հետազոտողները նշել են, որ լույսի փոխակերպումների ժամանակ կրծողների վարքագծի դրսևորումները տեղին են նաև մարդկանց դեպքում, քանի որ լույսին արձագանքելու մեխանիզմները համընկնում են: Այդուհանդերձ, գիտնականները կարծում են, որ մարդու ակտիվության վրա լույսի ազդեցության ամբողջական պատկերն ունենալու համար անհրաժեշտ են հետագա փորձեր:

Թեգեր: blue light, gadjets