Toyota-ն ծրագրում Է 2020թվականին վաճառել շուրջ 10,8 մլն ավտոմեքենա

Toyota-ն ծրագրում Է 2020թվականին վաճառել  շուրջ 10,8 մլն ավտոմեքենա

Toyota Motor Corporation-ը՝ աշխարհի խոշորագույն ավտոարդյունաբերող ճապոնական ընկերությունը, նախատեսում է 2020 թվականի ընթացքում աշխարհի մասշտաբով վաճառել 10,77 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը փոքր-ինչ գերազանցում Է ընթացիկ տարվա համար նախատեսված 10,72 մլն ավտոմեքենայի վաճառքի թվերը, ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ներկայում Toyota-ն, աշխարհում ավտոմեքենաների իրացման ցուցանիշով, զիջում է միայն Volkswagen գերմանական ավտոմոբիլային ապրանքանիշին՝ շուկայում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Թեգեր: automobile, Toyota