Instagram-ը նոր գործառույթ ունի.այն սթորիներ ստեղծելու համար է

Instagram-ը նոր գործառույթ ունի.այն սթորիներ ստեղծելու համար է

Instagram-ի նոր գործառույթը հնարավորություն կտա ստեղծել 6 լուսանկարից կազմված նոր կոլաժներ՝ սթորիների բաժնում:

Նախկինում օգտատերերը կարող էին կոլաժը սթորի բաժին ներբեռնել միայն «Պատկերասրահից», որտեղ պահվում էր՝ այլ հավելվածի օգնությամբ պատրաստված կոլաժը: :

Նոր գործառույթը ստացել է Layout անվանումը : Այսօր այն ներբեռնվել է Google Play և Apple Store խանութների Instagram հավելվածի թարմացված տարբերակի մեջ: Այժմ Layout-ի տարբերակից կարող է օգտվել Instagram-ի յուրաքանչյուր օգտատեր: Եթե «Կոլաժ» բաժինը չի հայտնվել, ապա պետք է ստուգել՝ արդյոք հավելվածը թարմացվել է:

Ի դեպ, այս նոր գործառույթը (ինչպես և մի քանի այլ) Instagram-ը վերցրել է այլ հավելվածներից: Ավելի վաղ, հավելվածում հայտնվել է սթորիի համար նախատեսված «Բումերանգ» ֆունկցիան, որը թույլ է տվել օգտատերերին GIF-անիմացիաներ անել ՝ առանց հավելվածից դուրս գալու: