Volkswagen Group-ը Կատարում կգործարկի ինքնավար տրանսպորտային համակարգ

Volkswagen Group-ը Կատարում կգործարկի ինքնավար տրանսպորտային համակարգ

Volkswagen Group-ը և Կատարը պայմանագիր են ստորագրել՝ երկրի մայրաքաղաք Դոհայի տրանսպորտային համակարգում ինքնավար ավտոբուսներ և կառքեր ներդնելու մասին, հայտնում է Naked-Science-ը՝ հղում կատարելով Engadget թերթին:

Պայմանագիրը նախատեսում է VW Group-ի չորս ապրանքանիշի մասնակցություն` Project Qatar Mobility նախագծին: Ներգրավված են Volkswagen Commercial Vehicles-ը, շվեդական ավտոարտադրող Scania-ն, MOIA «տաքսի-շերինգի» բջջային ծառայությունը և Audi-ի դուստր-կազմակերպություն Aut Automotive Intelligent Driving-ը:

Կողմերը նպատակ ունեն վերստեղծել Դոհայի տրանսպորտային համակարգը, որտեղ կարելի կլինի ներդնել էլեկտրաբուսներ՝ դրանք համատեղելով հասարակական տրանսպորտի արդեն գոյություն ունեցող ցանցի հետ, մշակել ծրագրային ապահովում։

ԶԼՄ-ների փոխանցմամբ, Կատարը իդեալական հարթակ է Volkswagen-ի համար։ Բարենպաստ կլիմայով արաբական այս երկիրը 2022թ․ կընդունի նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի համար իշխանությունները կառուցել ու կառուցում են բազմաթիվ հրաշալի ճանապարհներ, թարմացնում քաղաքային ենթակառուցվածքները։

Թեգեր: Qatar, Volkswagen Group