Հայտնի է Պիզայի աշտարակի ճարտարապետի անունը

Իտալացի գիտնականներն անսպասելի բացահայտում են արել, որը լույս է սփռում , թե ով է հեղինակել Պիզայի հայտնի աշտարակը: Տեղի համալսարանի մասնագետներին ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հաջողվել է լիովին վերականգնել խորհրդավոր քարի վրայի տեքստը, որը հայտնաբերվել է դեռևս 1838 թվականին ՝ այդ փառահեղ՝ 55-մետրանոց կառույցի հիմքում:

Եռաչափ սքանավորման շնորհիվ պալեոգրաֆ-գիտնականները (հին տեքստերը վերծանող մասնագետները) կարդացել են խիստ վնասված գրությունը, որն այժմ հնչում է այսպես.« Ես, ով, անկասկած, կանգնեցրել է այս զարմանալի շենքը, որը վեր է ամեն ինչից, ես Պիզայի քաղաքացի եմ՝ Բոնաննո անունով»:

Աշտարակի նախագիծը հեղինակողի շուրջ ընթացող վեճերը ձգվում են արդեն 400 տարի: Ավելի վաղ այդ պատվավոր տիտղոսին հավակնում էր մեկ այլ ճարտարապետ՝ Ջովանի դի Սիմոնեն ։ Աշտարակի շինարարությունը կատարվել է 1173-1350 թվականներին՝ որպես զանգակատուն Սանտա Մարիա Ասունտայի Մայր Տաճարի համար։ Նախագծողների սխալների և փափուկ գրունտի պատճառով շինությունը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում: