Քարե դարաշրջանից հասած «մաստակը»՝ նոր բացահայտումների աղբյուր

Նոր հետազոտության շրջանակներում դանիացի գիտնականներին հաջողվել է ամբողջությամբ վերականգնել մարդու ԴՆԹ-ն 5000 տարի վաղեմություն ունեցող կեչու խեժից, որը ծամել է հնագույն ժամանակներում ապրած կինը:

Այս նմուշը պահպանել է բավարար քանակությամբ տեղեկատվություն, ինչը մասնագետներին թույլ է տվել պարզել աղբյուրի սեռը, նույնականացնել վերջին ընդունած սննդի և բերանի խոռոչի մանրէների պարունակությունը: Պահպանված նմուշի շնորհիվ գիտնականները կարողացել են հետևություն անել, որ աղբյուրը կին է, որն ունեցել է մուգ մաշկ, մուգ մազեր, կապույտ աչքեր:

Հետազոտության համահեղինակ Հանես Շրյոդերը նշել է, որ «Դա առաջին դեպքն է, երբ ամբողջ մարդկային հինավուրց գենոմը դուրս է բերվել ոչ թե մարդկային ոսկորներից, այլ ինչ-որ բանից»: