Tesla ընկերությունը Ալյասկայում կկառուցի էներգիայի կուտակման նոր համակարգ

Tesla ընկերությունը Ալյասկայում  կկառուցի  էներգիայի կուտակման նոր համակարգ

Tesla ընկերությունը պատրաստվում է Ալյասկայում էներգիայի կուտակման մեծ նոր համակարգ տեղակայել և նվազեցնել պետության կախվածությունը էլեկտրակայաններից, որոնք աշխատում են արդյունահանվող վառելիքով:

Ալյասկայում գործող Homer Electric (HEA) ասոցիացիան հայտարարել է, որ Tesla-ի հետ աշխատում է էներգիայի պահպանման մարտկոցի համակարգի (BESS) տեղակայման վրա: Այն ունակ է պահել մինչև 93 Մվտ/ժ, որը կարող է առաքվել ցանց ՝ ժամում 46,5 ՄՎտժ արագությամբ: BESS-ը թույլ կտա HEA -ին պահպանել անվտանգության կանոնները՝ առանց լրացուցիչ վառելիքն այրելու անհրաժեշտության: Դա կբարձրացնի համակարգի արդյունավետությունը, կնվազեցնի ածխաթթու գազերի արտանետումների և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների քանակը: Համակարգը կտեղադրվի Սոլդոտնայի գործարանում։

Նախատեսվում է, որ նոր նախագիծը շահագործման կհանձնվի 2021-ի աշնանը:

Բաժիններ: Tech, Բիզնես, Բլոգ, Զանազան
Թեգեր: Alyaska, energy, Tesla