Apple-ը 1,5 մլն դոլար կվճարի iPhone-ի ծրագիրը կոտրելու համար

Apple-ը 1,5 մլն դոլար կվճարի iPhone-ի ծրագիրը  կոտրելու համար

Ընկերությունը տեղեկություններ է հավաքում իր սարքերի անվտանգության խնդիրների մասին և դրա համար պատրաստ է հսկայական գումարներ վճարել: Apple-ը պատրաստ է առատորեն վարձահատույց լինել այն անձին, ով սարքի և ծառայությունների անվտանգության տիրույթում կհայտնաբերի լուրջ խնդիր:

Նախկինում Apple-ի խնդիրների մասին կարող էին հայտնել միայն ընտրված հաքերները, որոնք այդ նպատակով հրավիրվում էին: Այժմ յուրաքանչյուր ոք կարող է պարգևի արժանանալ, եթե կարողանա խնդիր հայտնաբերել:

Այդ նպատակով Apple-ի կայքում ծրագրավորողների համար տեղադրված է պայմանների և պահանջների մի ամբողջ ցանկ: Ըստ այդմ, հայտնաբերված խնդիրը որքան լուրջ է, այնքան բարձր է վարձատրությունը : Օրինակ, iCloud-ում այլ մարդկանց անձնական տվյալների հասանելիության կամ iPhone-ի էկրանի արգելափակումը շրջանցելու համար կարելի է ստանալ $100 հազար: Իսկ iPhone-ի ծրագիրը կոտրելու համար Apple-ը պատրաստ է վճարել 1,5մլն դոլար:

IT հսկան պատրաստ է մեծ գումարներ վճարել և դեպի իրեն գրավել հաքերներին, որպեսզի անտանգությանը վերաբերող ի հայտ եկած թերացումները նրանք չօգտագործեն չարամիտ նպատակներով:

Թեգեր: Apple, iPhone, iPhone security