Puma-ն ներկայացրել է հատուկ գեյմերների համար նախատեսված մարզակոշիկներ

Puma ընկերությունը նախկինում արտադրում էր միայն սպորտային հագուստ։ Այժմ ընկերությունը որոշել է մի նոր նշաձող սահմանել ՝ արտադրելով հագուստ կիբերսպորտի համար: Puma-ն ներկայացրել է Active Gaming Footwear մարզակոշիկների նոր հավաքածուն, որը նախատեսված է գեյմերների համար:

Մարզակոշիկների առանձնահատկությունն այն է, որ դրանք ունեն ոտքին հարմարվելու յուրահատուկ համակարգ: Դրա շնորհիվ սպաորտային կոշիկները կարելի է կրել տևական ժամանակ՝ առանց անհարմարության զգացողություն ունենալու:

Սպորտային կոշիկները մշակելիս՝ ընկերությունը խորհրդակցել է պրոֆեսիոնալ խաղացողների հետ, որպեսզի դրանք հնարավորինս հարմար և լավ հարմարեցված լինեն երկարատև խաղերի համար:

Նշվում է,որ Puma-ի այս նորույթը նախատեսված է՝ միայն փակ տարածքում երկար ժամեր կրելու համար: Փողոցային պայմաններում անձրևի ժամանակ դրանք հագնել չի կարելի ։

Active Gaming Footware-ը արդեն հասանելի է ընկերության կայքում՝ $110 արժեքով: