NASA-ի՝ անհաջող գործարկված տիեզերանավը վերադարձել է Երկիր

NASA-ի՝ անհաջող գործարկված տիեզերանավը վերադարձել է Երկիր

Ամերիկյան Starliner տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել։ Այն պետք է հասներ Միջազգային տիեզերակայան, բայց դուրս չէր եկել ուղեծիր:

Ամերիկյան նորագույն Starliner տիեզերանավը, որին թեստային թռիչքի ընթացքում չի հաջողվել միանալ Միջազգային տիեզերակայանին, հաջող փափուկ վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդս ռազմական բազայում, հայտնել Է NASA-ն:

 Վայրէջքից առաջ տիեզերանավի իջնող պարկուճում հաջողությամբ բացվել են անկարգելները(պարաշյուտ): Ամերիկյան իջեցվող պարկուճն առաջին անգամ փափուկ ցամաքային վայրէջք է կատարել ։ Բոլոր նախորդ սարքերը վայրէջք էին կատարում ջրի վրա:

Ավելի ուշ NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը Twitter-ում հայտնել է, որ Starliner նավի հետ կապված արտակարգ իրավիճակը պայմանավորված է թռիչքային ժամանակի հաշվարկման համակարգում տեղի ունեցած խափանումով:

Թեգեր: NASA, Starliner