Polestar 2-ը քարշակման հզորությամբ գերազանցել Է Tesla Model 3-ին

Polestar 2-ը քարշակման հզորությամբ  գերազանցել Է Tesla Model 3-ին

Շվեդական Polestar 2-ը 2020 թվականի ամենասպասված էլեկտրաքարերից է, որը Volvo-ն համարում է Tesla Model 3-ի հիմնական մրցակիցը:

Առաջին տարում էլեկտրական մեքենայի այս շվեդական մոդելը կվաճառվի այսպես կոչված՝ «launch edition» արժողությամբ՝ 59 900 եվրոյով (68 200 դոլար), այնպես որ Polestar 2-ը ստիպված կլինի մրցակցել Իլոն Մասկի ընկերության արտադրած մեքենաների ավագ մոդելների հետ:

Volvo-ն գտել է այն ցուցանիշը, որով գերազանցում Է Tesla Model 3-ին. դա ոչ արագությունն է, ոչ էլ՝ հեռահարությունը: Խոսքը վերաբերում է քարշակման քաշին: «1500 կգ քարշունակությունը Polestar 2-ը դարձնում է առաջատար կոմպակտ էլեկտրամոբիլների շարքում», նշում է Electrek-ը:

Դեկտեմբերի սկզբին Polestar-ը հաշվետվություն է ներկայացրել Չինաստանում փորձնական արտադրություն սկսելու մասին և խոստանում է, որ մինչև Նոր Տարի նախնական պատվերներ ձևակերպած բոլոր հաճախորդներն իրենց մեքենաները կստանան մինչև 2020-ի վերջը:

2021 թվականին Polestar 2-ը ավելի մատչելի կլինի. այն կարժենա €39 900 ($45 400):

Volvo-ն արտադրում է ոչ միայն մարդատար, այլև էլեկտրական բեռնատար մեքենաներ: Արդեն հաջորդ տարվա գարնանը դրանք հնարավոր կլինի գնել եվրոպական 6 երկրներում: