Xiaomi-ն ներկայացրել է Haylou Smart խելացի ժամացույցը $14-ով

Իր քրաուդֆանդինգային հարթակում Xiaomi ընկերությունը ներկայացրել է Haylou Smart Watch խելացի ժամացույցը: Նորույթի հիմնական առանձնահատկությունը բարձր ինքնավարությունն ու մատչելի գինն է:

Այսպիսով, աքսեսուարը հագեցած է 1.3-դյույմանոց գունավոր էկրանով և 26.3 մմ լայնությամբ սիլիկոնե գոտիով: Այն կշռում է 34 գրամ:

Haylou Smart Watch-ը հագեցած է խելացի ժամացույցին բնորոշ շատ գործառույթներով, մասնավորապես առկա է քայլաչափ, սպորտային 9 ռեժիմ և այլն: Խելացի ժամացույցը սնուցվում է 210 մԱ/ժ հզորություն ունեցող մարտկոցից, որն, ինչպես վստահեցնում են, ապահովվում է 14-օրյա ինքնավար աշխատանք: IP68 ստանդարտով նորույթը պաշտպանված է ջրից և փոշուց:

Խելացի ժամացույցը համատեղելի է ինչպես Android-ով, այնպես էլ iOS-ով կառավարվող սարքերի հետ:

Haylou Smart Watch-ն արդեն հասանելի է պատվերների համար՝ $14 քրաուդֆանդինգային արժեքով: