Սպիրտով աշխատող դրոնն օդում ռեկորդ է սահմանել

Սպիրտով աշխատող դրոնն օդում ռեկորդ է սահմանել

Չինացի գիտնականները փորձարկել են FY-36 դրոնը ։ Մեթանոլով վառելիքի համակարգով մոդելը օդում մնացել է գրեթե 12 ժամ, ինչը South China Morning Post-ը ռեկորդային ցուցանիշ է համարում:

Անօդաչու թռչող սարքի մշակմամբ զբաղվել են Տյանցզինի Faye AV Technology դրոններ արտադրող ընկերությունը, Դալյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և Չինաստանի Գիտությունների ակադեմիան: 15 կիլոգրամ քաշով և մեթանոլի վառելիքային տարրով չորս պտուտականի համակարգով ապարատը կարող է զարգացնել ժամում մինչև 90կմ արագություն: Մասնագետների հաշվարկներով ՝ մեթանոլով աշխատող մարտկոցը կարող է 70 անգամ ավելի շատ էներգիա արտազատել, քան լիթիում-իոնային կուտակիչը:

Փորձագետները նշել են, որ ալկոհոլն ավելի բարդ էներգիայի աղբյուր է, քան սովորական մարտկոցը: Օրինակ, ցածր ջերմաստիճանի առկայության պայմաններում քիմիական էներգիայի փոխակերպումը էլեկտրականության ավելի դանդաղում է: Մասնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հասնել թռիչքի 12-ժամյա ինքնավարությանը միայն մեկուկես տասնյակ անհաջող թեստային արձակումներից հետո:

FY-36-ի մշակումը ղեկավարած Չժան Վենյուն նշել Է, որ վառելիքի նոր աղբյուրը կփոխի իրադրությունն անօդաչու թռիչքների սեգմենտում: Գիտնականների խոսքով՝ սպիրտային քարշաուժով դրոնը կարելի Է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում, օդալուսանկարահանման համար, գիտական և ռազմական նպատակներով:

Բաժիններ: Tech, Բլոգ, Զանազան, Ժամանց
Թեգեր: FY-36, դրոն