iPhone 12-ի վերաբերյալ արվել է առաջին հրապարակումը

Ճապոնական Macotakara կայքը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք է ունենալու iPhone-ի հաջորդ մոդելը։ Ինսայդերներին հաջողվել է ձեռք բերել ապագա iPhone-ի կորպուսի գծագրերը և այն պատճենահանել 3D տպիչով:

Փորձագետները կարծում են, որ ենթադրյալ iPhone 12-ը դիզայնի առումով արմատապես չի տարբերվի Apple-ի արդիական սմարթֆոններից: Փոփոխություն կկրեն կլորացված կողային շրջանակները, որոնք ավելի հարթ կլինեն և սրացված, որը 5s մոդելներից ի վեր չի եղել: Ընդհանուր առմամբ, ենթադրյալ iPhone 12-ը հիշեցնում է արդեն գոյություն ունեցող iPhone 11 Pro Max-ը և ունի նույն երեք տեսախցիկները, սակայն մի քիչ ավելի լայն, բարակ և բարձր, քան ներկայիս մոդելինն է։

Հաջորդ սերնդի iPhone-ի շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2020 թվականի սեպտեմբերին: Սակայն արդեն տարվա առաջին եռամսյակում ընկերությունը կներկայացնի հայտնի iPhone 9-ը, որը iPhone SE-ի հետնորդն է: