Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են.Կասպերսկի

Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են.Կասպերսկի

2019թ. երրորդ եռամսյակում Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների բախվել է օգտատերերի 1,84%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,60%, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։

Թաքնված կրիպտոմայներների գրոհներին 2019թ. երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում համակարգիչների օգտատերերի 2,49%-ը, Վրաստանում այդ գրոհները գրանցվել են 2,22% օգտատերերի, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի մոտ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2019թ. հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանի օգտատերերին՝ 9,42%։

Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի եւ ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը եւ տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, եւ էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։

Կրիպտոմայներներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս կիրառել կիբեռանվտանգության կանոնները, իսկ ընկերություններին նաեւ բոլոր համակարգիչների եւ սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաեւ ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները եւ առեւտրային ավտոմատները։

Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության եւ աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել պաշտպանական լուծումների Default Deny տեխնոլոգիան։