Չինաստանում կկառուցվի նոր սերնդի խելացի քաղաք

Չինաստանում կկառուցվի նոր սերնդի խելացի քաղաք

Չինաստանում իրականացվում են նոր սերնդի <<խելացի>> քաղաքի կառուցմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները: Ինչպես հաղորդում է Planet- today-ը, այդ նպատակով որպես տարածք ընտրվել է Շանհայ քաղաքը:

Ծրագիրը, որը կոչվել է Vehicle-Road-City Integrated Smart City, մեծ արժեք կունենա: Չինական «Human Horizons» ստարտափը մտադիր է սկսել ինքանավար մեքենաների մշակմանն ուղղված աշխատանքներն ու արտադրությունը, զբաղվել բարձր տեխնոլոգիական ճանապարհների նախագծմամբ:

Տվյալների փոխանցման միջոց կլինեն 5-րդ սերնդի ցանցերը: Ծրագրվում է նաև հատուկ տեխնոլոգիաներ ստեղծել, որոնք թույլ կտան հաղորդակցվել ենթակառուցվածքների տարբեր ներկայացուցիչների հետ: «Խելացի» քաղաքի տարածքում կաշխատեն 3 անօդաչու սարքեր տեղեկատվության արդյունավետ հավաքագրման նպատակով:

Թեգեր: China, Smart city