Այնքան էլ նպատակահարմար չէ սմարթֆոնը լիցքավորել գիշերը. Business Insider

Ըստ Business Insider-ի, գիշերային ժամերին լիցքավորման դրված սմարթֆոնի մարտկոցն ավելի արագ է լիցքաթափվում: Մարտկոցի քիմիական բաղադրությունն այս դեպքում փոփոխվում է, եթե արդեն ամբողջովին լիցքավորված գաջեթը մնում է միացված ցանցային ադապտերին, ինչն էլ իր բացասական հետևանքներն է թողնում:

BatterieIngenieure գերմանական ընկերության տնօրեն Դոմինիկ Շուլտեն պնդում է, որ մարտկոցի դեգրադացիա է տեղի ունենում՝ անկախ այն բանից, որ սմարթֆոն արտադրողները, սովորաբար, նախապես ապահովում են սմարթֆոնների պաշտպանվածությունը հնարավոր գերլիցքավորումից: Մյուս կողմից՝ այս տեսակետը հնացած է՝ ըստ Google-ի ներկայացուցչի, ով պարբերականի հետ զրույցում նշել է, մեջբերում ենք՝<<Երբ սմարթֆոնի մարտկոցը լիարժեք լիցքավորվում է, լիցքավորման սարքը փաստացի դադարում է հոսանք մատակարարել>>:

Դոմինիկ Շուլտեն, իր հերթին, պնդում է արտադրողների հանձնարարականը՝ չօգտագործվող գաջեթում մարտկոցի լիցքավորումը պահել 30-50 տոկոսի սահմանագծում: Ըստ նրա, սա խոսում է այն մասին, որ մարտկոցները, այնուամենայնիվ, «չեն սիրում» 100-տոկոսանոց լիցքավորում: