Xiaomi-ն ներկայացրել է 21 դյույմանոց էկրանով խելացի սառնարան

Xiaomi-ն ներկայացրել է 21 դյույմանոց էկրանով խելացի սառնարան

Չինական Xiaomi ընկերությունը ֆիրմային կենցաղային տեխնիկայի իր տեսականին համալրել է նոր սառնարանով ։ Ֆլագմանական սառնարանը ստացել է Viomi Internet Refrigerator անվանումը:

Մեծ տարողունակություն ունեցող սառնարանի ծավալը 408 լիտր է: Այն համալրված է No Frost գործառույթով, ինտերակտիվ գործառույթներ ունեցող մեծ սենսորային էկրանով և ինտերնետ մուտք գործելու հնարավորությամբ:

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը 21 դյույմանոց Full HD մեծ էկրանն է: Այն փաստացի իրենից ներկայացնում է լիարժեք պլանշետ, որով կարելի է մուտք գործել ինտերնետ, ֆիլմ դիտել կամ որևէ բաղադրատոմս կարդալ: Սառնարանը ձայնային օգնականի միջոցով նաև հրամաններն է <<ընկալում>>:

Viomi Internet Refrigerator-ի տարողունակ խցիկները բավարար են մեծ չափաքանակի սնունդ պահելու համար:Սառնարանի՝ 131, 182 և 95 լիտր ծավալով երեք խցիկները համալրված են համապատասխանաբար՝ սառնարանային, սառեցնող և մթերքը թարմ պահելու ռեժիմներով:

Այս նորույթն արդեն հասանելի է Չինաստանում 800 դոլարով: