Ամանորյա առցանց գնումներ կատարելիս՝ ամեն 4-րդ ռուսաստանցին խարդախության է հանդիպում

Ամանորյա առցանց գնումներ կատարելիս՝ ամեն 4-րդ ռուսաստանցին խարդախության է հանդիպում

Առցանց գնումներ կատարելիս՝ ռուսաստանցիների սովորությունների վրաբերյալ հետազոտությունը պարզել է, որ յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին խարդախության է բախվել ՝ գնումներ կատարելով համացանցում: Այս մասին ասված է ESET հակավիրուսային ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հարցումը պարզել է, որ օգտատերերի 65%-ն առհասարակ ամանորյա նվերներ է գնում ինտերնետ-խանութներում:

Հարցվածների մեկ քառորդը հայտնել է, որ առցանց գնումների ժամանակ անձամբ բախվել է խարդախության դեպքերի(25%): Նրանցից 30% – ը նշել է, որ նման դեպքերի մասին գիտեն իրենց ծանոթներից:

Հարցվածների ավելի քան կեսը (54%) հայտնել է, որ մտադիր է նվերների համար ծախսել մինչև 5 հազար ռուբլի:

5% – ը նվերներ կգնեն 5-10 հազար ռուբլու սահմաններում , իսկ 19% -ը պատրաստ է նվերների համար ծախսել ավելի քան 15 հազար ռուբլի: