Ոսկուց և պլատինից պատրաստված սեղանի խաղը գնահատվել է 1,3 մլն դոլար

Ոսկուց և պլատինից պատրաստված  սեղանի խաղը գնահատվել է 1,3 մլն դոլար

 Ճապոնիայի Tanaka Kikinzoku ոսկերչական ընկերությունը ներկայացրել Է սեղանի խաղ, որը լիովին պատրաստված Է թանկարժեք մետաղներից՝ ոսկուց և պլատինից:

Einstein game («Կյանքի խաղ») կոչվող Խաղի պատրաստման համար պահանջվել Է 12,4 կգ ոսկի և 4,5 կգ պլատին: Խաղի բոլոր բաղադրիչները, ներառյալ ֆիգուրները, շենքերը և ոլորակը, պատրաստված և հղկված են ձեռքով: Այն դարձել է աշխարհի ամենաթանկ սեղանի խաղը և գնահատվում Է 150 միլիոն իեն (1,3 միլիոն դոլար):

Ոսկերչական արվեստի ստեղծագործությունը կներկայացվի Կյուսյու հարավարևմտյան կղզու Ֆուկուոկա քաղաքի հյուրանոցներից մեկում ամանորյա տոների շրջանում ընդհուպ մինչև հունվարի 5-ը:

Jinsei game-ն ամերիկյան «Կյանքի խաղի» ճապոնական կրկնօրինակն է: Ճապոնիայում այն առաջին անգամ ներկայացվել Է 1967 թվականին և այդ ժամանակից ի վեր թողարկվել Է նաև խաղային կոնսոլներով:

Թեգեր: gold, platinum, table playing