Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը` «ՍՈւ 30 ՍՄ». ՀՀ վարչապետ

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը` «ՍՈւ 30 ՍՄ». ՀՀ վարչապետ

Բազմաֆունկցիոնալ գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչները հասել են Հայաստան: Հայաստանին մատակարարված առաջին խմբաքանակում ներառված են չորս ինքնաթիռներ:

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը՝ «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ. այս գրառմամբ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել՝ հնարավորություն տալով սոցցանցում հետևել «ՍՈւ 30 ՍՄ» թռիչքին: Նա նշել է, որ ինքնաթիռները բոլորովին նոր՝ 2019 թվականի արտադրության են:

Վարչապետի խոսքվ, ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում է մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ՍՈՒ-30 ՍՄ մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, որոնց ձեռքբերման մտադրության մասին նախորդ տարի էինք հայտնել: Եվ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի ՀՀ անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- նշել է նա:

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը. «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 26. Dezember 2019