Հնդկաստանում համացանցային սադրանքի մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 120 մարդ

Հնդկաստանի խոշորագույն նահանգի ՝ Ուտար Պրադեշի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 120 քաղաքացու: Նրանց մեղադրում են համացանցում հրահրումներ առաջացնելու մեջ։ Միևնույն ժամանակ Իրավապահներն արգելափակել են ինտերնետ հասանելիությունը հնդկական 21 օկրուգում։ Այսպիսով, իշխանությունները փորձում են կանխել հնարավոր զանգվածային բողոքի ցույցերը, որոնք քաղաքացիության մասին օրենքի մեջ խմբագրումներ կկատարելու պատճառով են:

«Սոցցանցերում հրահրիչ կոնտենտ տեղադրելու համար ձերբակալվել է 124մարդ: Հետաքննվում է 93 գործ: Սոցցանցերում ընդհանուր առմամբ 19 հազար 409 գրառում է «ոչնչացվել», որոնցից 9 հազար 372 – ը՝ Twitter – ում, 9 հազար 856-ը՝ Facebook-ում և 181-ը՝ YouTube-ում», – ոստիկանության հայատարարությունից մեջբերել է հնդկական հեռուստաալիքը:

Քաղաքացիության մասին նոր օրենքը ենթադրում է պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրել Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մահմեդականներին: Նոր կանոններն առաջացրել են հնդիկ մահմեդականների դժգոհությունը, որոնք կարծում են, որ քաղաքացիություն ստանալու համար բոլորը պետք է հավասար իրավունքներ ունենան՝ անկախ դավանանքից ։