Apple-ը լրջորեն բարձրացնում է AirPods-ի թողարկման ծավալները

Apple-ը լրջորեն բարձրացնում է AirPods-ի  թողարկման ծավալները

AirPods Pro-ը թողարկումից ընդամենը մի քանի ամիս անց դարձել է աշխարհում ամենաշատ վաճառվող անլար ականջակալները: Տարեվերջին աքսեսուարի պահանջարկն այնքան մեծ է եղել, որ Apple – ը ստիպված ավելացրել է թողարկման ծավալը: Այս մասին հայտնում է Apple Insider-ը ։

Մինչ այդ հաղորդվել էր, որ ամերիկյան ընկերությունը դիմել է Luxshare-ICT չինական մատակարար ընկերությանը ՝ ականջակալների արտադրությունն ամսական 2 մլն-ով ավելացնելու համար: Apple-ը նաև պայմանավորվածություն է ձեռք բերել վիետնամական GoerTek ընկերության հետ՝ AirPods բազային մոդելների թողարկումն ավելացնելու շուրջ:

Այժմ արևելյան ընկերություններին հարյուր միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ նոր AirPods-ի արտադրությունն արագացնելու համար: Դա մասամբ պայմանավորված է մատակարարման շղթայի փոփոխությամբ և Չինաստանից Իր գաջեթները հանելու Apple-ի ցանկությամբ:

Վերլուծաբանների կարծիքով ՝ AirPods-ը գրավում է շուկան, ինչը տոնական սեզոնի ընթացքում Apple-ին կբերի ավելի քան 4 մլրդ դոլար: Ընդ որում, միայն 2019 թվականին սարքի վաճառքից ստացված շահույթը կազմել է 6 մլրդ դոլար: Մինչեւ 2021 թվականը անլար ականջակալները կդառնան ընկերության գործունեության երրորդ հիմնական ուղղությունը ՝ iPhone-ից և iPad-ից հետո:

Թեգեր: AirPods, Apple