IPad Pro 2020-ի դիզայնը բացահայտվել է՝ մինչ այն ներկայացնելը

IPad Pro 2020-ի դիզայնը բացահայտվել է՝ մինչ այն ներկայացնելը

Հայտնի ինսայդեր Onleaks-ը հրապարակել է Apple պլանշետների նոր սերնդի պատկերները: Դրանք ամերիկյան ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 2020 թվականի մարտին:

Մեծ հաշվով , 2020 թվականի iPad Pro-ն արտաքուստ գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ սերնդի մոդելներից: Գլխավոր տարբերությունը խցիկի քանակն է. դրանք այժմ 3-ն են՝ պատրաստված iPhone 11 Pro-ի ու 11 ProMax-ի ոճով: Ընկերությունը կթողնի iPad Pro- ի երկու մոդել ՝ 11 և 12,9 դյույմ էկրանով: Պլանշետի դիմերեսի դիզայնը փոփոխություն չի կրի, բոլոր կողմերից կմնա միանման սև շրջանակը: Պլանշետները կստանան Apple A13X նոր պրոցեսոր ՝ չիպերի բարելավված տարբերակ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Թեգեր: Apple, iPad Pro