Microsoft-ը մեկնաբանել է Windows 7-ի աջակցության դադարեցման պատճառները

Microsoft-ը մեկնաբանել է Windows 7-ի աջակցության դադարեցման պատճառները

Microsoft կորպորացիան հունվարի 14-ից կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի աջակցությունը:
<<Windows 7-ի համակարգիչները 2020 թվականի հունվարի 14-ից հաքերների համար հեշտ որս դառնալու ռիսկ են պարունակում>>, – հաղորդում է <<ՌԻԱ Նովոստի>> – ին՝ մեջբերելով ընկերության տարածած հաղորդագրությունը,- օգտատերերը 10 օր ժամանակ ունեն օպերացիոն համակարգը(ՕՀ) փոխելու համար, քանի որ Windows 7-ն այլևս չի նորացվի և չի ապահովվի անվտանգության անհրաժեշտ մակարդակ>>:

Windows 7-ը մշակվել է ավելի քան 10 տարի առաջ բոլորովին այլ կիբերսպառնալիքների առկայության պայմաններում: Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալն առաջացրել է ՕՀ-ն վերանայելու անհրաժեշտություն: Այդ է պատճառը, որ Windows-ի 10-րդ տարբերակը ստեղծելիս՝ առաջնային նշանակություն է տրվել կիբեռսպառնալիքներից պաշտպանությանը, նշել են մամուլի ծառայությունում:

Net Applications վերլուծական ընկերության տվյալներով՝ 2019 թվականի մարտի դրությամբ ամբողջ աշխարհում Windows 7-ը տեղադրված է անհատական ստացիոնար համակարգիչների 40 տոկոսի վրա:

Microsoft կորպորացիան հիմնադրել են Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը 1975 թ: Կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում ։ Ընկերությունը մասնագիտացված է ծրագրային ապահովման, այդ թվում ՝ Windows օպերացիոն համակարգի մշակման մեջ: