Իլոն Մասկը պարել է գործարանի բացման արարողության ժամանակ

Իլոն Մասկը պարել է գործարանի բացման արարողության ժամանակ

Tesla-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը պարել է էլեկտրոմոբիլների նոր գործարանի բացման արարողության ժամանակ, որը կառուցվել է Չինաստանում՝ Շանհայից ոչ շատ հեռու: Համապատասխան տեսանյութը հրապարակել են Twitter-ի օգտատերերը ։


Հրապարակված կադրերում երևում է, որ Մասկը Model Y էլեկտրական մեքենաների շնորհանդեսի ժամանակ պարային ինչ-որ շարժումներ է կատարում:

Չինաստանի գործարանը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում. այն ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող Tesla-ի առաջին գործարանն է: Հաղորդվում է, որ բացումից հետո կոնվեյերից դուրս են եկել Model 3 սեդանները, որոնցից մեկը գտել է իր գնորդին:

Շանհայում գործարանի բացումը կխթանի Tesla-ի ավտոարտադրությունը՝ 150 000 էլեկտրամոբիլից արտադրական ցուցանիշը հասցնելով տարեկան մինչև 250 000-ի: