Samsung ընկերությունը մշակել է վիրտուալ ստեղնաշար. այն առաջինն է աշխարհում

Samsung ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին վիրտուալ ստեղնաշարը: Selfietype ստեղնաշարը մշակվել է Samsung C-Lab ստորաբաժանման կողմից: Այն օգտագործում է արհեստական բանականության և պատկերի ճանաչման տարատեսակ տեխնոլոգիական հնարքներ՝ ստեղծելով անտեսանելի QWERTY ստեղնաշար կոշտ մակերևույթի վրա, ասենք օրինակ՝ սեղանի: Արհեստական բանականությամբ աշխատող վիրտուալ ստեղնաշարը առջևի տեսախցիկի միջոցով կարդում և վերլուծում է մատների շարժումները՝ դրանք վերածելով տառերի և նիշերի:

SelfieType-ը կարծես չի պահանջում լրացուցիչ սարքավորումներ, ինչպիսին ասենք՝ պրոյեկտորն է: Սա նշանակում է, որ հնարավոր է, որ այն հայտնվի Samsung-ի ապագա սմարթֆոնների կամ պլանշետների վրա:

Չնայած SelfieType-ը շատ ֆուտուրիստական է և գրավիչ՝ որոշ հարցեր, այնուամենայնիվ, մնում են անպատասխան: Օրինակ՝ ինչպե ՞ս կարող է սենսորը տարբերել ստեղները և որքա ՞ն ճշգրիտ այն կարող է տպել: Ամենայն հավանականությամբ, այս հարցերին Samsung-ը պաշտոնապես կպատասխանի,երբ տեխնոլոգիան կներկայացնի CES 2020-ի շրջանակներում: