Կերակրի աղը կանգնեցրել է քաղցկեղի բջիջների աճը

Կերակրի աղը կանգնեցրել է քաղցկեղի բջիջների աճը

ԱՄՆ Ջորջիայի համալսարանի գիտնականները կերակրի աղի մեջ(նատրիումի քլորիդ) բժշկության համար արժեքավոր հատկություններ են հայտնաբերել։ Ինչպես գրում է Phys.org-ը, բժշկական առաջին փորձակումներն արվել են մկների վրա և հաջողվել է կերակրի աղով կանխել քաղցկեղային ուռուցքների աճը։

Դիտարկումները ցույց են տվել, որ ներթափանցելով քաղցկեղածին բջիջների մեջ՝ նանոմասնիկները վերածվում են քլորի և նատրիումի միլիոնավոր մասնիկների՝ ոչնչացնելով քաղցկեղի պաշտպանական մեխանիզմները։Երբ գիտնականները նանոմասնիկներ են ներարկել մկների ուռուցքների մեջ, դրանց աճը դանդաղել է 66 տոկոսով։ Ընդ որում, կրծողների մարմնի զանգվածը թերապիայի արդյունքում չի նվազել և առհասարակ օրգանիզմը որևէ վնաս չի կրել։

<<Մեր տեխնոլոգիան հարմար է տեղական քաղցկեղի ոչնչացման համար, և մենք ակնկալում ենք, որ բուժումն արդյունավետ կլինի միզապարկի, շագանակագեղձի, լյարդի, ինչպես նաև գլխի և պարանոցի ուռուցքը կանխելու համար>> , — մեկնաբանել են փորձարկման հեղինակները:

Նման սկզբունքով գործում է մեկ այլ մեթոդ ևս։ Փորձարարական բուժումը կուրկումինի միջոցով վերացրել է ուռուցքները մի քանի օրվա ընթացքում:


Թեգեր: medicine, քաղցկեղ