Samsung-ին կասկածում են լրտեսության մեջ

Reddit-ի օգտատերերից մեկը հայտարարել է, որ Samsung-ի սմարթֆոններում և պլանշետներում կիրառվող ծրագրային ապահովումը <<Լրտեսական>> ուղղվածություն ունի և պարբերաբար տվյալներ է ուղարկում չինական սերվերներին: Խոսքը Device Care կոչվող գործառույթի մասին է։ Reddit-ի օգտատերը համոզված է, որ տեղեկատվության արտահոսքը կապված է չինական Qihoo 360 ընկերության հետ, որի անունը նախկինում ևս շոշափվել է ՝ կապված տվյալների գաղտնի հավաքագրման հետ։ Օգտատերը պնդում է, որ նշված ծրագրային ապահովումը պարբերաբար դիմում է սերվերներին, որոնք գտնվում են Չինաստանում։

Samsung-ը պարզաբանել է՝ նշելով, որ Qihoo-ն ստանում է միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են սարքի աշխատանքի օպտիմալացման համար. հեռախոսի մոդելը, օպերացիոն համակարգի տարբերակը և այլն։ Իսկ համացանցում արդեն հայտնվել է խնդրագիր՝ Qihoo 360-ի ծրագրային ապահովումը սմարթֆոններից հեռացնելու վերաբերյալ։