Ինչ տեսք ունի Xiaomi Mi Band-ի <<խելացի հայելին>>․CES 2020

Ինչ տեսք ունի Xiaomi Mi Band-ի <<խելացի հայելին>>․CES 2020

Huami-ն՝ Xiaomi Mi Band խելացի ապարանջաններ արտադրող ընկերությունը, ներկայացրել է Amazfit Home Studio տնային մարզասարքը, որն առաջարկում է մարզական հոսքային պարապմունքներ անցկացնել արհեստական բանականության աջակցությամբ։ Մարզասարքը մշակվել է Studio Live ստարտափի հետ համատեղ, որը մասնագիտացված է վազքի պարապմունքների անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է Engadget-ը։

Սարքը ներառում է 43-դյույմանոց <<խելացի հայելի>>՝ THE GLASS և մարզասարք -վազքուղի, իսկ տեղադրված 3D տեսախցիկը պարապմունքների ընթացքում հետևում է օգտատիրոջ շարժումներին։

Ի դեպ, սա նմանատիպ առաջին սարքը չէ։ Տարիներ առաջ ներկայացվել էր Mirror <<խելացի հայելին>>՝ հայելի-էկրանով և մարզական դասերով՝ $1500 արժողությամբ։ Իսկ Peloton ընկերությունը նույն ժամանակահատվածում ստեղծեց իր էկրան- վազքուղին, որի արժեքն արդեն $4000 էր։

Մարզասարքի գինը և այն ներկայացնելու ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն Huami-ում վստահեցրել են, որ Amazfit HomeStudio-ի արժեքը կբավարարի գնորդներին։