Ցուկերբերգը կանխատեսում է կատարել առաջիկա տասնամյակի վերաբերյալ

Ցուկերբերգը  կանխատեսում է կատարել առաջիկա տասնամյակի վերաբերյալ

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կանխատեսում է կատարել առաջիկա տասնամյակի վերաբերյալ։ «Ես որոշել եմ մտածել այն մասին, թե ինչպես կփոխվեն աշխարհն ու իմ կյանքը մինչև 2030 թվականը, և կենտրոնանալ դրանց վրա»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Ցուկերբերգը կարծում է, որ տասնամյակի հիմնական հարցերից մեկը դառնալու է սերնդափոխությունը: <<Հուսով եմ, որ 2030 թականին միլենիալները ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն մեծ թվով հիմնարկություններում>>,- գրել է Ցուկերբերգը՝ հավելելով, որ Chan Zuckerberg Initiative կազմակերպությունը հաջորդ տասնամյակի ընթացքում կկենտրոնանա երիտասարդ ձեռնարկատերերի, գիտնականների և առաջնորդների վրա:

Facebook-ի ղեկավարի կարծիքով՝ առաջիկա 10 տարում կստեղծվի նաև նոր մասնավոր սոցհարթակ: Նա ենթադրում է, որ առաջիկա տասնամյակում կհայտնվի նորացված տեխնոլոգիական հարթակ, ինչպես օրինակ՝ սմարթֆոն` լրացված իրականության ընդլայնված հնարավորություններով, խոշոր թվային հանրակցությունների կառավարման նոր ձևեր, իսկ փոքր գործարարությունը կստանա խոշոր ընկերությունների հնարավորությունները և զանազան տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն։

Թեգեր: Facebook, Marc Zuckerberg