Բազկաթոռ, որով կարելի է շրջել փողոցներով․CES 2020

Segway Ninebot ընկերությունը  Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում ներկայացրել է բազկաթոռ, որով կարելի է շրջել փողոցներով ։ Նորույթը կարելի է կառավարել ձեռքի լծակի ( ջոյստիկ) օգնությամբ։ Սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բազկաթոռը ղեկավարելու համար անհրաժեշտ չէ, որպեսզի օգտատերը շարժումներ կատարի։ Բավական է մատներով ցույց տալ երթուղին և վերջ․ բազկաթոռը ձեզ կհասցնի ձեր ուզած տեղը՝ մինչև 36կմ/ժ արագությամբ։

Բազկաթոռը հեղինակողները նշել են, որ սարքի դիզայնի համար ոգեշնչման աղբյուր է եղել << Յուրայի դարաշրջանի այգի>> ֆիլմը։

Բազկաթոռը նախատեսված է փակ գոտիների համար, որտեղ դժվար է տեղաշարժվել մեքենայով , ինչպես օրինակ՝ օդանավակայաններում, այգիներում ու խոշոր առևտրի կենտրոններում շրջելու համար։

Վաճառքի ամսաթվի և նորույթի արժեքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ ։ Գուցե այդ մասին խոսեն ցուցահանդեսի ավարտից հետո։