Lenovo-ն ներկայացրել է աշխարհի առաջին` ThinkPad X1 Fold ճկուն էկրանով նոութբուքը

Lenovo-ն ներկայացրել է աշխարհի առաջին` ThinkPad X1 Fold ճկուն էկրանով նոութբուքը

Lenovo ընկերությունը Լաս Վեգասում ընթացող CES 2020 (Consumer Electronics Show) տեխնոլոգիական միջոցառման շրջանակում  մանրամասներ է բացահայտել ThinkPad X1 Fold ճկուն էկրանով նոր համակարգչի մասին, որը հայտնի է դեռևս 2019թ-ի մայիսից։ Բարձր արտադրողականություն ապահովելու համար մշակված համակարգիչը պատրաստված է սկզբունքորեն նոր ձևաչափով։ Intel-ի հետ համատեղ մշակված համակարգիչը Always Connected տեխնոլոգիայի աջակցությամբ է և հագեցած է Intel Hybrid տեխնոլոգիայով աշխատող Intel Core պրոցեսորներով։

ThinkPad X1 Fold-ը նորարարական, թեթև սարք է, բավականաչափ կոմպակտ և հարմար՝ տեղից-տեղ տանելու համար։ 13,3 դյույմանոց OLED էկրանով սարքը 1 կգ-ից պակաս քաշ ունի․ այն կարող է օգտագործվել  որպես պլանշետ կամ մինի նոութբուք, իսկ ամբողջությամբ փակելու դեպքում՝ գրքի է նմանվում:

Նոր համակարգիչը, որի վրա տեղադրված կլինի Windows 10 օպերացիոն համակարգը, վաճառքի կհանվի 2020 թվականի երկրորդ կեսին։ Գրքի կոնցեպտը վաղուց է հայտնի և ակնհայտ է, որ ճկուն էկրանով համակարգիչը կունենա նույն առավելությունները՝ մոբիլություն և կիրառելիության մատչելիություն։

  Lenovo ThinkPad X1 Fold-ը կարժենա $2499։