Հայ գիտնական Արեգ Դարանգուլյանն ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել. նա զենքի վերահսկման նորարար մեթոդ է մշակել

Հայ գիտնական Արեգ Դարանգուլյանն ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել. նա զենքի վերահսկման նորարար մեթոդ  է մշակել

Քեմբրիջում գտնվող Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դարանգուլյանը և նրա գիտախումբն արժանացել են Arms Control Person of the Year մրցանակին, որը տրվել է ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա մրցույթի շրջանակներում : Այն շնորհել է Զենքի վերահսկման ասոցիացիան:  

Դարանգուլյանն ու նրա թիմն այս մրցանակաբաշխությանն առաջադրվել էին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարար գործընթացի մշակման համար: Այս մասին տեղեկացնում է  Asbarez-ը:

Կարևորելով շնորհված մրցանակը՝ Դարանգուլյանը նշել է. «Այս մրցանակը ցույց է տալիս, որ հասարակությունը տեսնում և գնահատում է գիտության կարևորությունը մեր երեխաների անվտանգ և խաղաղ ապագայի ստեղծման համար, ինչպես նաև հայ գիտնականների ավանդն այս կարևորագույն գործում»:

Դարանգուլյանն առաջին հայն է, որ առաջադրվել է այդ մրցանակին: Նա ծնվել է Հայաստանում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: