Ձեռք- պրոթեզ , որը կարելի է կառավարել մտքի ուժով

Ձեռք- պրոթեզ , որը կարելի է կառավարել մտքի ուժով

BrainCo ընկերությունը ներկայացրել է ձեռքի ռոբոտացված պրոթեզի կոմերցիոն տարբերակը ։ Գյուտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այս գաջեթը կարող է կառավարվել մտքի ուժով: Ռոբոտը կօգնի անդամահատված վերջույթներով մարդկանց՝ լինել ավելի ինքնուրույն և կընդլայնի նրանց հնարավորությունների շրջանակը:

Մկանային ազդանշաններն օգնում են, որպեսզի ուղեղի ալիքների անմիջական փոխազդեցության արդյունքում պրոթեզն աշխատի: Արհեստական բանականության առաջադեմ համակարգը ռոբոտին դարձնում է առավել հարմար և պարզ օգտագործման համար:

Հեղինակների խոսքով ՝ արհեստական բանականությունն օգնում է օգտատիրոջը և պրոթեզին՝ սովորելու մեկը մյուսից: Բացի այդ, ժամանակի ընթացքում շարժումները գնալով կդառնան ավելի բնական և ճշգրիտ:

Սարքը վերահսկելու համար օգտագործվում է էլեկտրոմիոգրաֆիայի 8 սենսոր՝ տեղադրված դաստակի վրա: Ընկերության ղեկավարի խոսքով ՝ ժեստերը կարելի է ծրագրավորել ընդամենը 5-10 րոպեում: Դրանից հետո ռոբոտն ինքը կարող է բարելավել իր աշխատանքը:

Պրոթեզը վաճառքի կհանվի 2020թ-ի վերջին և կարժենա $10 000-ից մինչև $15 000: Բացի այդ, ընկերությունն արդեն աշխատանքներ է տանում՝ երեխաների համար առանձին ռոբոտ ստեղծելու ուղղությամբ:

Ի դեպ, այս հայտնագործությունն ընդգրկվել է լավագույնների ցանկում՝ ըստ Time ամսագրի վարկածի: