Ներկայացվել է Cyrcle Phone կլոր էկրանով սմարթֆոնը

Ներկայացվել է Cyrcle Phone կլոր էկրանով  սմարթֆոնը


Թերեւս ամենատարօրինակ սմարթֆոններից մեկն է դարձել Cyrcle Phone-ը, որը ցուցադրվել Է Consumer Electronics Show 2020 ցուցահանդեսում: Այո, սա սմարթֆոնի գործող նախատիպն է, որը ստացել է ոչ թե ուղղանկյուն, այլ կլոր ձև:

Հինգ տարվա մշակումից հետո այս կոնցեպտի հեղինակները որոշեցին օգտագործել տարվա հենց առաջին խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսը ՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար անսպասելի այս գաջեթը:

Սարքի հեղինակները պնդում են, որ շատ երկար են աշխատել՝ հնարավորինս հարմարավետ կորպուս ստանալու համար: Cyrcle Phone-ը շատ հանգիստ տեղավորվում է գրպանում և շատ հարմար է ձեռքին , համենայնդեպս այդպես են պնդում սարքի հեղինակները: Եթե որեւէ խնդիր չառաջանա, ապա սմարթֆոնի վերջնական տարբերակը վաճառքի կհանվի մեկ տարի անց:

Ընկերությանը սպասվում է մեծ աշխատանք ծրագրային ապահովման կարգավորման ուղղությամբ, քանի որ ո՛չ Android օպերացիոն համակարգը, ո՛չ էլ հավելվածներն ի սկզբանե << ի զորու>> չեն նման էկրանների վրա աշխատելու համար: Բացառություն են այն հավելվածները, որոնք արդեն հարմարեցված են կլոր էկրաններ ունեցող խելացի ժամացույցներին:

Cyrcle Phone-ն ունի 3,45 դյույմ անկյունագծով էկրան, Bluetooth և 2 տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 13ՄՊ:

Նշվում է, որ սմարթֆոնը վերջնական տեսքի բերելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Վաճառքում Cyrcle Phone-ը կհայտնվի 2021թ. առաջին եռամսյակում և կարժենա շուրջ $700:

Թեգեր: CES2020, Cyrcle Phone