Ճապոնացիները կօգնեն խնձոր հավաքելու համար ռոբոտներ ստեղծել

Ճապոնացիները կօգնեն խնձոր հավաքելու համար ռոբոտներ ստեղծել

Ճապոնական Kubota կորպորացիան հայտարարել է, որ մի քանի հարյուր միլիոն իեն է ներդրել ամերիկյան Abundant Robotics ընկերությունում, որը զբաղվում է գյուղատնտեսության համար ռոբոտատեխնիկայի ստեղծմամբ: Abundant Robotics-ում այդ ներդրումների միջոցով Kubota-ն մտադիր է իր ավանդն ունենալ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման գործում և՛ ԱՄՆ-ում և՛ այլ երկրներում։

Անցյալ տարվա հունիսին Kubota-ն բացեց իր նորարարական կենտրոնը։ Ներկայում նա բանակցություններ է վարում ստարտափների հետ ՝ սկսած Advanced Farm Technologies-ից, որտեղ ճապոնացիները ներդրումներ են կատարել անցյալ տարվա օգոստոսին։

Գյուղատնտեսության ոլորտներից մեկը, որը գրավել է Kubota-ի ուշադրությունը, բերքահավաքն է։ Այդ հետաքրքրությունը հանգեցրել է Abundant Robotics-ում ներդրումներ կատարելու որոշմանը, որի արդյունքում ընկերությունը մշակելու է խնձոր հավաքող ռոբոտներ՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ:

<<Kubota-ն նպատակ ունի խթանել աշխատուժի խնայողության եւ ավտոմատացման տեխնոլոգիաների զարգացումը՝ խնձոր եւ այլ մրգեր հավաքելու համար։ Դա կնպաստի ԱՄՆ – ում եւ այլ երկրներում գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը>>, – հայտնել են ընկերությունում:

Թեգեր: Japan, Kubota, Robotics