Tesla-ի պատասխանը թերահավատներին․ ընկերության կապիտալիզացիան հասել է գրեթե 100 մլրդ դոլարի

Մի քանի օր առաջ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը հասել է 470 դոլարի սահմանագծին, իսկ ընկերության ընդհանուր կապիտալիզացիան կազմել է 85մլրդ դոլար։ Այս իրողությունը Tesla-ն դարձրել է ամերիկյան ամենաարժեքավոր ավտոարտադրողը ։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Օրերս ընկերության բաժնետոմսերի գները կրկին կտրուկ աճել են և այժմ գնահատվում են արդեն 525 դոլար, որի արդյունքում առկա կապիտալիզացիան կկազմի արդեն 95մլրդ դոլար։ Այս պահին, ըստ ամենայնի, Tesla-ն իր առկա կապիտալիզացիայով զիջում է միայն Toyota-ին։

Բաժնետոմսերի աճը պայմանավորված է Չինաստանում տիրող իրավիճակով, որտեղ հանգստյան օրերին հայտարարել են էլեկտրոմոբիլների գնորդների պետական աջակցությունն ընդլայնելու մասին: Իսկ Չինաստանը էլեկտրոմոբիլների խոշորագույն շուկան է ամբողջ աշխարհում։