Ռուսական հատուկջոկատայիններին կզինեն <<թռչող տանկով>>

Ռուսական հատուկջոկատայիններին  կզինեն  <<թռչող տանկով>>

Ռուսական հատուկ նշանակության զորքերը 2020 թվականին կհամալրվեն Մի-8ԱՄՏՇ-ՎՆ մարտական ուղղաթիռով, որը Մի-8 ուղղաթիռի վերամշակված տարբերակն է՝ բարձր պաշտպանունակությամբ և ծանր ռազմատեխնիկայի համալրումով: Այս մասին հայտնում է <<Իզվեստիա>>-ն։

Ակնկալվում է, որ սարքը մարտիկներին կրակային աջակցություն ցույց կտա։ Սպառազինության պաշարից ուղղաթիռը կկարողանա իր հետ վերցնել գերհեռահար 4 հրթիռ՝ << Հերմես>>, 8 գերձայնային «Ատակ» կամ 2 տոննա ավիառումբ։

Ողղաթիռը կստանա ժամանակակից սաքավորումներ, ինչը թույլ կտա նրան մրցակցել նույնիսկ հարվածային ուղղաթիռների հետ։

Ուղղաթիռի մշակման համար հատկացվել է ավելի քան 800 մլն ռուբլի։Առաջին նմուշը նախատեսվում է թողարկել 2020 թվականի սկզբին։ Նախատիպի փորձարկումները նախատեսված են առաջիկա աշնանը։

Թեգեր: helicopter, russia