Tesla-ն թողարկել է մարզաշապիկ՝ Cybertruck-ի տարբերանշանով

Tesla-ն թողարկել է մարզաշապիկ՝ Cybertruck-ի տարբերանշանով

Անշուշտ, բոլորը հիշում են Cybertruck պիկապի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի միջադեպը, երբ Իլոն Մասկը ներկայացնում էր իր նոր ֆուտուրիստական էլեկտրական մեքենան։

Մասկը հայտարարել էր, որ պիկապը պատրաստված է գերամուր չժանգոտվող մետաղից` զրահապատ ապակիներով և կարողանում է առավելագույն պաշտպանություն ապահովել ուղևորների համար։ Նա խնդրել էր օգնականին փորձարկել այն ամիջապես բեմի վրա։ Ապակու վրա մետաղական գնդակներ են նետել։ Երբ մեքենան հաջողությամբ անցել է ստուգումը, Մասկի օգնականը մետաղական գնդակ է նետել նաև պիկապի պատուհանի վրա, որի հետևանքով ապակին ճաքել է։

Չնայած Tesla-ի սեփականատերը բացատրել է, թե ինչու է այդպես տեղի ունեցել, նա որոշել է այդ միջադեպի առիթով մարզաշապիկ թողարկել՝ այդպիսով ի ցույց դնելով իր հեգնանքը։

Մարզաշապիկը հայտնվել է ընկերության կայքում՝ ապակու վրա նույն հետքի պատկերով , որը մնացել էր գնդակի նետումից հետո: Իսկ հակառակ կողմում պատկերված է Cybertruck-ի ֆիրմային տարբերանիշը։

Մարզաշապիկը, որը լիարժեք բամբակյա է, առաջարկվում է $35-ով։

Թեգեր: Business, Cybertruck, elon musk