«Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս

«Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս

Beeline-ը հայտարարում է նոր տարվա առաջին սուպեր ակցիայի մեկնարկի մասին։

Այսուհետ Beeline-ի գրասենյակներից կամ առցանց E-shop խանութից Samsung  Galaxy A50, A40 եւ А30s սմարթֆոնները գնելու դեպքում, հաճախորդները կստանան «Արծաթ» գեղեցիկ հեռախոսահամար՝ նվեր։ Առաջարկը գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման դեպքում եւ ուժի մեջ կլինի մինչեւ փետրվարի 9-ը։

Հայտնում ենք նաեւ, որ Samsung Galaxy А30s եւ А20s սմարթֆոնները կշարունակեն վաճառվել շահավետ գներով մինչեւ փետրվարի 16-ը՝ համապատասխանաբար 111 900 եւ 103 900 դրամով:

«Ինչպես եւ խոսք էինք տվել, Beeline-ը սկսում է տարին հետաքրքիր առաջարկներով։ Վստահ եմ, որ հզոր սմարթֆոնն լավ օգնական է տարին արդյունավետ եւ մոտիվացված սկսելու համար։ Samsung Galaxy А30s կպահպանի իր շահավետ գինը եւս մեկ ամիս։ Իսկ հանրահայտ Samsung բրենդի Galaxy A50, A40 կամ А30s մոդելների սմարթֆոն գնող հաճախորդները Beeline-ի կողմից կստանան նվեր՝ «Արծաթ» հեռախոսահամար», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հեռախոսների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ E-shop առցանց խանութի էջում։ Ի դեպ, առաջարկի շրջանակներում չեն տրամադրվում 033 կոդով հեռախոսահամարներ

Թեգեր: Beeline Armenia, Samsung