Մեդվեդեւը հրաժարական է տվել․ լրատվական կայքերը չեն դիմացել «ծանրաբեռնվածությանը»

Մեդվեդեւը հրաժարական է տվել․ լրատվական կայքերը չեն դիմացել «ծանրաբեռնվածությանը»

Ռուսական համացանցը ծանր է տարել ռուսական կառավարության հրաժարականը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 15-ին ուղերձ է հղել Դաշնային ժողովին, որտեղ պետության ղեկավարի անունից առաջարկ է եղել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Դրան հետևել է վարչապետ Դմիտրի Մեդվեդի հայտարարությունը՝ գործող կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

Այս լուրերի ֆոնին տեղի է ունեցել լրատվական կայքերի թրաֆիկի կտրուկ թռիչք։ Մեծ ծանրաբեռնվածության պատճառով «ընկել են» Ռուսաստանի խոշորագույն լրատվական գործակալությունների ՝ ՏԱՍՍ- ի և «ՌԻԱ Նովոստի»-ի կայքերը, ինչպես նաև Business FM հրատարակությունը։ Բացի այդ, անհասանելի է դարձել նաև Ռուսաստանի կառավարության կայքը։